ԿԻՆ: Ինտիմ
«Այդ օրերն» ու քո արտաքինը
Լինում են պահեր, երբ շատ դժգոհ ես թե՛ ինքդ քեզնից, թե՛ քո արտաքինից, այնպես չէ՞: Երբեմն էլ դառնում ես պարզապես սքանչելի ու համընդհանուր հիացմունք վայելում: Պատասխանը մեկն է' հորմոններ:
Դրանց քանակի տատանումը օրգանիզմում ուղղակիորեն ազդում է մազերի, մաշկի, մարմնի և անգամ բնական հոտի վրա: Սակայն դա չի նշանակում, որ պետք է դառնաս քո ցիկլի գերին: Մեր «կախարդական» ուղեցույցը կօգնի քեզ գրավիչ մնալ ողջ ամսվա ընթացքում:
PMS (նախամինստրուալ սինդրոմ) շրջան
Ի՞նչ է կատարվում: Մի կողմից՝ մեծ ախորժակ' չիպսեր ու շոկոլադ, մյուս կողմից' պզուկներ, մշտապես դիմափոշու կարիք զգացող մաշկ ու յուղոտ մազեր: «Մեղավորը պրոգեստերոն հորմոնն է, որի քանակն օրգանիզմում կտրուկ ավելանում է դաշտանային ցիկլից մոտ վեց օր առաջ և դեմքի ու գլխամաշկի ճարպոտության պատճառ դառնում»,- ասում է մաշկաբան Ռանելա Հիրշը Քեմբրիջից: «Ահա թե ինչու են գրեթե բոլոր կանայք ցիկլին նախորդող շաբաթվա ընթացքում դժգոհում իրենց արտաքինից և մազերից»,-ավելացնում է նա:
Հարձակման պլան
Վերացրու ճարպը: Կանխարգելիչ միջոցները կօգնեն խուսափել անցանկալի պզուկներից այդ շաբաթվա ընթացքում: «Իսկ, այնուամենայնիվ, հայտնված անհարթությունների դեմ պայքարելու համար վերցրու հավասար չափաբաժիններով բենզոիլի պերօքսիդ և ծծումբ պարունակող միջոցներ, խառնիր և քսիր դեմքիդ' մանրէների դեմ պայքարելու և մաշկը յուղազերծելու համար»,- ասում է Նյու Յորքի Skin and Spa Dermatology կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Հովարդ Սոբելը: Մազերի համար վերցրու մաքրող ազդեցությամբ շամպուն. այն ազատում է մազերը թե՛ մուսից, թե՛ ավելորդ ճարպից:
Թաքցրու անցանկալին: Պզուկները փակելու լավագույն ձևը մաշկին մի քանի շերտ բազա քսելն է: «Նախ՝ պատիր դրանով ողջ մաշկդ' ընդհանուր տոնը հարթեցնելու համար, հետո՝ առանձին պզուկները տեղ-տեղ փակիր անհարթությունները քողարկող միջոցով, իսկ վերջում՝ քսիր դիմափոշի»,- խորհուրդ է տալիս ոճաբան Էմիլի Քեյթ Ուորենը:
Չմոռանաս սնուցման մասին: «Պզուկները մեծ սթրես են պատճառում կանանց ու աղջիկներին, իսկ սթրեսի արդյունքում օրգանիզմում արագանում է որոշակի գեղձերի աշխատանքը, որոնք ավելացնում են ճարպի արտադրությունն ու նվազեցնում օրգանիզմի' խոնավությունը պահելու ունակությունը: Արդյունքում՝ մաշկը դառնում է ճարպոտ և չոր միաժամանակ»,- ասում է մաշկաբան Լեսլի Բաումանը: Բացի այդ, պզուկների դեմ պայքարող քսուքների չարաշահումը ևս չորացնում է մաշկը: Օգտագործիր յուղազերծ խոնավացնող միջոցներ' անհրաժեշտ բալանսը պահպանելու համար:
«Այդ» օրերը
Ի՞նչ է կատարվում: «Պրոգեստերոնի քանակը նվազում է. այնպես որ, ճարպի արտադրությունը կրճատվում է,- նշում է դոկտոր Հիրշը,- սակայն դրան փոխարինում է մարմնի յուրահատուկ հոտը»:
Հարձակման պլան
Հարթ ու սահուն: «Դաշտանային ցիկլին նախորդող օրերին հայտնված «դավաճան» պզուկներից հետո մնում են կարմիր հետքեր»,- ասում է բժիշկ Սոբելը և խորհուրդ տալիս ազատվել թեփոտությունից, մեռած բջիջներից և հարթեցնել մաշկը գլիկոլային ծծումբ պարունակող բամբակներով, որոնք պետք է քսել մաշկին մաքրելուց անմիջապես հետո:
Ազատվենք տհաճ հոտից: Պրահայի համալսարանում անցկացվել է հետաքրքիր հետազոտություն, որի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է հոտ քաշել կանանց քրտինքից: Պարզվել է, որ դաշտանային ցիկլի ժամանակ այդ հոտն առավել վանող է, իսկ, օրինակ, ձվազատման շրջանում' առավել գրավիչ: Այնպես որ, դա լավագույն ժամանակն է տարբեր տեսակի օծանելիքներ ու դեզոդորանտներ փորձարկելու համար:
«Մրգային ու ծաղկային հոտերը շատ զգայական են, իսկ մուշկն առհասարակ համարվում է աֆրոդիզիակ»,- պարզաբանում է Givaudan օծանելիքի տան աշխատակից Մարիպիեր Ժուլյենը: Եթե փնտրում ես նոր բուրմունք, կարող ենք խորհուրդ տալ մի քանիսը' Reb'l Fleur, by Rihanna, Dior La Collection in Mitzah և Daisy Fuentes Mysterio:
Օվուլյացիա
Ի՞նչ է կատարվում: Բարև՜, սիրունիկ: Ձվազատմանը նախորդող օրերին էստրոգենն օրգանիզմում հասնում է իր գագաթնակետին' դարձնելով քեզ գերգրավիչ հակառակ սեռի համար: Մազերդ փայլում են, մաշկդ հիանալի վիճակում է: «Ասես՝ այս ճանապարհով բնությունն աջակցում է կնոջը' սեռական զուգընկեր գտնելու հարցում»,- նշում է դոկտոր Հիրշը:
Հարձակման պլան
Երջանիկ օրեր: Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ձվազատմանը նախորդող շաբաթվա ընթացքում կինը համընդհանուր ուշադրության առարկա է դառնում: Բացի այդ, տղամարդկանց գերում է նրա հոտը (այս օրերին կարելի է առանց օծանելիքի էլ «յոլա» գնալ): Նյուքասլի համալսարանում անցկացված փորձի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է կարծիք հայտնել կանանց մասին' ելնելով նրանց լուսանկարներից, որոնք արվել էին կանանց ցիկլի տարբեր փուլերում:
Բոլոր տղամարդիկ միահամուռ ավելի գրավիչ ու սեքսուալ են անվանել այն կանանց, ովքեր լուսանկարվել էին ձվազատման շրջանում. գուցե պատճառը հենց նրանց փայլուն մազերն էին ու գեղեցիկ մաշկը: Զավեշտալին այն է, որ այդ շրջանում կանանց ինքնագնահատականը կտրուկ իջնում է, և նրանք անգամ պատրաստ են կլորիկ գումար ծախսել մատնահարդարի ծառայությունների վրա' սեփական տրամադրությունը բարձրացնելու համար: Շատ իզուր։ Վայելի՛ր այդ օրերը. տղամարդն առանց այդ էլ քոնն է:
Ցուցադրում ենք բարեմասնությունները: Կալիֆոռնիայի համալսարանի Վարքագծային դրսևորումների, էվոլյուցիայի և մշակույթի կենտրոնի անցկացրած հարցումների շնորհիվ պարզ է դարձել, որ կանայք ու աղջիկները ձվազատման շրջանում առավել բաց ու ընդգծող հագուստ են ընտրում: Իրոք որ, ինչո՞ւ չլինել շլացուցիչ այդ օրերին: Տեսքդ ավարտուն դարձնելու համար կարող ես մարմնիդ առանձին հատվածները պատել փայլուն, լուսարձակող:
Հետձվազատման շրջան
Ի՞նչ է կատարվում: Ձվազատումից հետո հորմոնների աշխատանքը քո օրգանիզմում կարգավորվում է, սակայն դրանից քեզ, ցավոք, ոչ մի օգուտ: «Այս շաբաթվա ընթացքում նկատվում է թե՛ ճարպազատումը խթանող տեստոստերոնի, թե՛ պրոգեստերոնի քանակի ավելացում, ինչի արդյունքում ջուրն օրգանիզմից ավելի դանդաղ է հեռանում»,- ասում է նյույորքցի հայտնի գինեկոլոգ Ջիլ Մորա Ռաբինը: Այդ շաբաթն ավելի լավ կլինի օգտագործել մոտակա PMS շրջանի հավանական վնասները կանխելու համար:
Կորչի փքվածությունը: Այդ օրերի ընթացքում ուշադիր եղիր սննդակարգիդ հանդեպ: «Ստամոքսի փքվածությունը կանխելն ավելի հեշտ է, քան հետո դրանից ազատվելը»,- հուշում է նյույորքցի դիետոլոգ, բ.գ.թ. Լիզա Ռ. Յանգը: Սահմանափակիր աղի ուտելիքի քանակը, ինչպես օրինակ' սոյայի սոուսն ու տապակած կարտոֆիլը: Ավելացրու փքվածության դեմ պայքարող մրգեր ու բանջարեղեն, օրինակ' սեխ ու վարունգ: Հնարավորինս շատ հեղուկ խմիր: Եթե հասարակ ջուրը քեզ արդեն ձանձրալի է թվում, մեջը կիտրոն ավելացրու կամ անցիր բուսական թեյերին:
Պատրաստվիր: Մի՛ մոռացիր նախապատրաստական աշխատանքների մասին: Սկսիր ցիկլից մեկ շաբաթ առաջ: «Օգտագործիր բենզոիլի պերօքսիդով և ծծմբային թթվով հարուստ քսուքներ' մաշկի ճարպի ու մանրէների քանակը վերահսկելու համար»,- առաջարկում է Դոկտոր Բաումանը: Ժամանակավորապես փոխարինիր քո դեմքի լվացման միջոցը հատուկ'անհարթությունների դեմ նախատեսված միջոցով:
Էստրոգենի քանակի ավելացումը ձվազատման օրերին դարձնում է քեզ ամենից գրավիչը...
30.01.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
